«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը հայտարարել է, որ այս ձմեռ չի հեռանալու «Սիթիից»:
Վերջին երկու ամիսներին Անգլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է դաշտ դուրս գալիս հենց մեկնարկային րոպեներից: Այդ իսկ պատճառով մամուլում սկսեցին լուրեր պտտվել այն մասին, թե հունվարին Լեսկոտը կվերադառնա «Էվերթոն» կամ կմեկնի «Աստոն Վիլլա», որին մանկուց երկրպագում է:
Մինչդեռ շաբաթ երեկոյան «Ուոտֆորդի» հետ խաղում (3:0) Լեսկոտը դաշտ դուրս եկավ հենց մեկնարկային րոպեներից և խաղաց առանց փոխարինման: Այս խաղից հետո նա պաշտոնական հայտարարություն տարածեց իր ապագա ծրագրերի մասին:
-Ջոլեոն Լեսկոտը բացառում է իր հեռանալը այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չնայած որոշ բամբասանքների, Լեսկոտը չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը: BBC