Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
«Քաղաքայինները» սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեցին լոնդոնյան ակումբի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալվարո Նեգրեդոն, Էդին Ջեկոն աչքի ընկավ դուբլով, մեկ անգամ էլ հաջողության հասավ Յայա Տուրեն:
Մանուել Պելեգրինիի սաները գործնականում ապահովել են իրենց տեղը եզրափակչում և հունվարի 21-ին կայանալիք պատասխան խաղը կունենա ձևական բնույթ:
Գոլեր. Նեգրեդո՝ 12ր, 26ր, 49և, Տուրե՝ 40ր, Ջեկո՝ 61ր, 90ր: