Անգլիական լիգաների գավաթի կիսաեզրափակչում պատասխան խաղն անցկացրին «Վեստ Հեմ Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «քաղաքայինների» 6:0 հաշվով հաղթանակով: Այս անգամ էլ լոնդոնցիները չխուսափեցին ջախջախիչ պարտությունց: «Սիթին» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Հեմի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Նեգրեդոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերխիո Ագուերոն:
Գոլեր. Նեգրեդո՝ 3ր, 60ր, Ագուերո՝ 24ր: