Լիգայի գավաթի 5-րդ փուլում հանդիպել էին Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սանդերլենդը» և «Չելսին»
«Կատուները» դժվարին խաղում կարողացան հաղթանակ տանել և դուրս գալ կիսաեզրափակիչ: Հանդիպման բոլոր գոլերն էլ խփեցին «Սանդերլենդի» ֆուտբոլիստները: Լի Կատերմոուլի ինքնագոլից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆաբիո Բորինին և գործը հասավ լրացուցիչ ժամանակին, որտեղ Գուս Պոյետի թիմը հաղթեց Սոն Յոն Կիի գոլի շնորհիվ:
Գոլեր. Կատերմոուլ՝ 46ր (ինք.), Բորինի՝ 88ր, Կի՝ 119ր::