Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» հյուընկալել էր մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Խաղի ելքը վճռվեց վերջին 10 րոպեյում: Նախ 81-րդ րոպեին հյուրերի պաշտպան Գարեթ Մաքոլին բացեց հաշիվը, իսկ խաղավարտին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց այն՝ 0:2: «Վեստ Բրոմվիչը» հաղթեց 0:2 հաշվով և բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Մաքոլի՝ 81ր, Լուկակու՝ 90