Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը մայրաքաղաքից ժամանած «Կրիստալ Փելեսն» էր։
Յուրգեն Կլոպի սաները պարտություն կրեցին սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Յանիկ Բոլասին։ Դաշտի տերերի պատասխան գնդակն ընդմիջումից 3 րոպե առաջ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ լոնդոնյան ակումբին իր գոլով հաղթանակ պարգևեց Սքոթ Դեննը։
Այս հանդիպումից հետո Ալան Պարդյուի թիմը՝ վաստակած 19 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Բոլասի՝ 21, Կոուտինյո՝ 42ր, Դենն՝ 82ր։