Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»:
«Կարմիրները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Ջորդան Հենդերսոնը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Դանիել Սթարիջը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 51 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Հենդերսոն՝ 28ր, Սթարիջ՝ 51: