Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բըրնլիին»։
«Կարմիրները» կամային հաղթանակ տարան «Էնֆիլդում»։ 7֊րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էշլի Բարնսը։ Դաշտի տերերը կարողացան մինչև ընդմիջմանը գնալը վերականգնել հաշվի հավասարությունը։ 45-րդ րոպեին գոլ խփեց Ջորջինո Վեյնալդումը, իսկ «Լիվերպուլի» հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց Էմրե Ջանը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները՝ վաստակած 55 միավորով կշարունակի մնալ 4֊րդ հորիզոնականում։
Գոլեր․ Բարնս՝ 7ր, Վեյնալդում՝ 45ր, Ջան՝ 61ր։