Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալվել էր «Լիվերպուլին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ գրանցվեց մարտական ոչ ոքի։ «Լիվերպուլն» առաջինը հասնելով հաջողության՝ ընդմիջմանը գնաց պարտվողի կարգավիճակում։ Ադամ Լալանայի գոլին հյուրերից պատասխանեցին Դիմիտրի Պայեն և Մայքլ Անտոնիոն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշվի հավասարությունը վերականգնեց Դիվոկ Օրիջին։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 31 միավորով կպահպանի 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Լալանա՝ 5ր, Պայե՝ 27ր, Անտոնի՝ 39ր, Օրիջի՝ 48ր։