Պրեմիեր Լիգայի «Boxing Day» հատվածում «Լիվերպուլը» ընդունեց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Բրենդան Ռոջերսի թիմը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 3:0 հաշվով: Հաշիվը 19-րդ րոպեին բացեց «կարմիրների» տաղանդավոր կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը: Իսկ մյուս երկու գնդակը խփեց մերսիսայդցիների ռմբարկու Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Ստերլինգ՝ 19ր, Սուարես՝ 26ր, 52ր