Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» ընդունեց մայրաքաղաքը ներկայացնող «Ֆուլհեմին»:
«Կարմիրները» անակնկալ հաշվով հաղթանակ տարան՝ բարելավելով իրենց տեղը մրցաշարային աղյուսակում:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը: Իսկ 36-րդ րոպեին Ջերարդը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:
Երկրորդ խաղակեսի սկզբին «Լիվերպուլը» խփեց իր երրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ստյուարտ Դաունինգը: Խաղի վերջնամասում ավելի վտանգավոր էր գործում «Ֆուլհեմը», սակայն ոչ միայն չկարողացավ խփել հեղինակության գնդակը, այլ նաև բաց թողեց 4-րդը: Գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Շկրտել՝ 8ր, Ջերարդ՝ 36ր, Դաունինգ՝ 51ր, Սուարես` 90+2ր