Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի վերջին խաղը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթին»:
Բրենդան Ռոջերսի սաները փայլուն խաղ անցկացրին՝ չորս գնդակ ուղարկելով «կարապների» դարպասը: «Կարմիրներից» դուբլի հեղինակ դարձավ Ադամ Լալանան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալբերտո Մորենոն: «Սուոնսիի» միակ գոլն էլ խփեց Գիլֆի Սիգուրդսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 28 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Մորենո՝ Մորենո՝ 33ր, Լալանա՝ 51, 61ր, Սիգուրդսոն՝ 52ր, Շելվի՝ 69ր (ինք.):