«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ մտադիր է գնել երկու կամ երեք հարձակող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այժմ Ռոջերսի տրամադրության տակ կա ընդամենը մեկ մաքուր հարձակվող` ի դեմս Լուիս Սուարեսի: Ակնհայտ է, որ այս դիրքի ամրապնդումը գտնվում է առաջին տեղում: Մարզիչը արդեն զրուցել է ակումբի սեփականատերերի հետ և հուսով է, որ հունվարին նրան կտրամադրվի որոշակի գումար մի քանի նոր խաղացողներ գնելու համար.
«Այս ամառ մենք հրաժեշտ տվեցինք բազմաթիվ խաղացողներին և մնացինք շատ փոքր թիմով: Չորեքշաբթի («Սուոնսի»-ի հետ Լիգայի գավաթի հանդիպման ժամանակ) դա նկատելի էր: Հունվարին մենք կաշխատենք բարելավել իրավիճակը»:
«Մենք ունենք միջոցներ: Մեզ հարկավոր են մի շարք խաղացողներ, ովքեր էապես կբարելավեն մեր խաղը: Հուսով եմ, որ մենք կարող ենք նրանց ձեռք բերել և դա մեզ թափ կտա սեզոնի երկրորդ կեսում»:
«Մենք պետք է ներգրավենք այդ ֆուտբոլիստներին որքան հնարավոր է շուտ: Հույս ունեմ, որ հունվարին մենք կընդլայնենք և կթարմացնենք թիմի կազմը: Ես չեմ ուզում նշել կոնկրետ անուններ, բայց մեզ պետք է ամրապնդում հակառակորդի դարպասների մոտ: Երկու կամ երեք խաղացողներ կկարողանան լուծել այդ խնդիրը»:
«Հիմա Լուիս Սուարեսը իմ միակ հարձակվողն է: Սամեդ Յեսիլը ընդամենը 18 տարեկան է և նա Լուիսի փոխարինողն է: Սա այն ամենն է ինչ մենք ունենք: Դրանից մեզ մոտ առաջանում են դժվարություններ և մենք փորձում ենք բավարարվել եղած խաղացողներով», – ասել է Ռոջերսը` Liverpool Daily Post տված հարցազրույցի ժամանակ: