Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լիվերպուլ քաղաքի «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի անպարտելի «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի թիմը 10 տուրից հետո 26 միավորով և առանց որևէ պարտության միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կարմիրներն» իրենց այսօրվա մրցակցից հետ են 12 միավորով և ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, չեն համարվում չեմպիոնական մրցավազքի մասնակից: Անկախ աղյուսակում թիմերի դասավարությունից, այս երկու գրանդների դիմակայությունը միշտ էլ անցել է անզիջում պայքարում:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 169 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում, 35 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 59 խաղում ուժեղ է գտնվել «Չելսին»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2: