«Լիվերպուլը» առաջարկ է արել իտալական «Ինտերին»՝ թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին ձեռք բերելու համար: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ մերսիսայդցիները պատրաստ են տրանսֆերը իրականացնելու համար ծախսել 8.2 մլն ֆունտ:
Սնեյդերը հայտնել է, որ մերժել է «Գալաթասարայի» առաջարկը, որպեսզի տեղափոխվի Պրեմիեր Լիգա:
Հիշեցնենք, որ Սնեյդերը «Ինտերում» է 2009թ-ից, մասնակցել է 76 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ: Sky Sport Italia