«Լիվերպուլը» հայտնել է «Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջիին գնելու և ֆրանսիական ակումբին վարձավճարով վերադարձնելու մասին:
19-ամյա բելգիացին լավագույն կողմերով հանդես եկավ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ կազմից դուրս թողեց Ռոմելու Լուկակուին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
Զարմանալի չէր, որ առաջնության ավարտից հետո շատ ակումբներ էին ցանկանում գնել Օրիջիին: «Կարմիրները» Դիվոկի տրանսֆերի համար վճարել են 10 մլն ֆունտ: Մերսիսայդյան ակումբը չի հայտնել պայմանագրի ժամկետի մասին, սակայն հայտնի է, որ Դիվոկը հաջորդ մրցաշրջանում էլ կխաղա «Լիլում», սակայն արդեն վարձավճարով:
-Ես շատ ուրախ եմ «Լիվերպուլի» նման մեծ ակումբ տեղափոխվելու համար: Ես գիտեմ, որ սա մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Ինձ համար «Լիվերպուլն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է, և ես շատ ուրախ եմ այս ակումբի մի մասը դառնալու համար,- «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Օրիջին: