• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» խնդրել է մրցավարների խոսակցությունների ձայնագրությունը

«Լիվերպուլը» մրցավարական խորհրդից խնդրել է մրցավարների խոսակցությունների ձայնագրությունը՝ Լուիս Դիասի չեղարկված գոլի հետ կապված դրվագում։

Հիշենք, որ VAR-ի մրցավար Դարեն Ինգլենդը չկարողացավ ուղղել մրցավար Սայմոն Հուպերի սխալը Դիասի գոլի հետ կապված դրվագում։

Ինգլենդը կարծում էր, որ Դիասի գոլը հաշվվել էր Հուպերի կողմից և չմիջամտեց այդ դրվագին, երբ տեսավ, որ խաղից դուրս է, բայց Սայմոնի նախնական որոշումն էր՝ չեղարկել գոլը:

Նախօրեին «Լիվերպուլն» արդեն հայտարարություն էր տարածել այս կապակցությամբ՝ սպառնալով մրցավարական կորպուսին «էսկալացիայով», իսկ այժմ մերսիսայդյան ակումբը խոսքից անցել է գործի։

Կոնկրետ գործողությունները որոշելու համար «Լիվերպուլը» խնդրել է մրցավարական խորհրդին տրամադրել Հուպերի խոսակցությունների ձայնագրությունը Ինգլենդի և Դեն Կուկի հետ, ով այս խաղում հանդես էր գալիս որպես VAR մրցավարի օգնական, հայտնում է BBC-ն։

Հետաքրքիր փաստեր