«Լիվերպուլը» 2014/15 մրցաշրջանի նախապատրաստական խաղերը կավարտի «Էնֆիլդում» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական խաղով:
Չեմպիոնների Լիգայի 2013թ-ի եզրափակչի մասնակիցը «Էնֆիլդում» կխաղա օգոստոսի 10-ին՝ Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանից մեկ շաբաթ առաջ:
-Արդեն տաս տարի է ացնել, ինչ «Բորուսիան» խաղացել է «Էնֆիլդում», դրա համար մենք անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը: Այդ խաղը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ երկու ակումբներն էլ պատրաստվում են հաջորդ մրցաշրջանին, բացի այդ հավանական է, որ կկրկնվի Չեմպիոնների Լիգայի հանդիպումը,- ասել է «կարմիրների» կոմերցիոն տնօրեն Բիլլի Հոգանը:
Ավելացնենք, որ Բրենդան Ռոջերսի սաները մինչմրցաշրջանային խաղերը կսկսեն հուլիսի 19-ին՝ «Պրեստոնի» հետ խաղով, որից հետո կմեկնեն ԱՄՆ, որտեղ կխաղան «Ռոմայի», «Օլիմպիակոսի», «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» հետ: