Ինչպես հաղորդում է tallkSPORT-ը, «Լիվերպուլը» ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
Սանչեսը «Ուդինեզեից» «Նոու Կամպ» տեղափոխվեց 2011թ-ին, բայց այդպես էլ չկարողացավ դառնալ թիմի հիմնական կազմի խաղացող: Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիսը մասնակցել է Լա Լիգայի 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
Հաղորդվում է, որ 24-ամյա Սանչեսին բարձր են գնահատում Իտալիայում: Մասնավորապես նշվում է «Յուվենտուսի» և «Նապոլիի» անունները: Ա Սերիայի գրանդների հետ Սանչեսի համար պատրաստ է պայքարել «Լիվերպուլը»:
Ավելացնենք, որ Սանչեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կլրանա 2016թ-ին: