Բրիտանական թերթերի հաղորդմամբ լոնդոնյան «Չելսին» համաձայնվել է «Լիվերպուլին» զիջել իր հարձակվող Դանիել Սթարիջին:
Աղբյուրի հաղորդմամբ «կարմիրները» Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարեն 18 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստի գործակալը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը, իսկ «Լիվերպուլի» ղեկավարությունը չի թաքցրել և հայտնել է, որ իրենք պատրաստ են ձեռք բերել Սթարիջին, սակայն ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի որոշումից: