«Լիվերպուլը» հստակ որոշել է փոխել հիմնական դարպասապահին: Ակումբն արդեն հունվարին պատրաստվում է սկսել բանակցությունները «Բիրմինգհեմի» խաղացող Ջեկ Բուտլանդի հետ:
Բուտլանդի համար ակումբը պատրաստ է վճարել 6 մլն ֆունտ: 19-ամյա Ջեկն արդեն խաղացել է Անգլիայի հավաքականում, իսկ Օլիմպիական խաղերում եղել է Մեծ Բրիտանիայի հավաքականի առաջին համարը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ «Լիվերպուլի» հետ այս խաղացողի համար կպայքարեն նաև այլ ակումբներ:
«Լիվերպուլը» պատրաստվում է վաճառել նաև Ռեյնային 8 մլն ֆունտով: Ռեյնայի ծառայություններով հետաքրքված է «Արսենալը»:
Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, Ռեյնան ինքն է ցանկանում տեղափոխվել «Արսենալ»: Եվ հանուն դրա պատրաստ է հրաժարվել իր շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձից: