• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ներկայացրել է «Էնֆիլդը» վերակառուցելու պրոյեկտը

Էնֆիլդ«Լիվերպուլը» վերջապես ներկայացրել է նստատեղերը մինչև 59 հզր-ի հասցնելու նպատակով «Էնֆիլդ» մարզադաշտը վերակառուցելու մանրամասների մասին:

Արդեն 112 տարի է, ինչ «Էնֆիլդը» համարվում է «կարմիրների» տնային մարզադաշտը: Մերսիսայդյան ակումը վաղուց է եկել այն եզրահանգման, որ ներկայիս 45.5 հզր նստատեղերը բավական քիչ են:

Սակայն ակումբը որոշեց հրաժարվել նոր մարզադաշտ կառուցելու ծախսատար մտադրությունից: «Կարմիրները» գտել են իրենց նպատակին հասնելու այլ տարբերակ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրերը» համաձայնության են եկել մարզադաշտի վերակառուցման գոտում գտնվող 67 և 71-րդ տների սեփականատերերի հետ: Երբ ամեն ինչ ավարտին հասնի, ակումբը կսկսի իր պլանների իրագործումը, որը կարժենա 260 մլն ֆունտ:

Համաձայն այդ պլանի, գլխավոր տրիբունան կունենա երեք օթյակ, ինչի շնորհիվ կավելանա 8.5 հզր նստատեղ: Այնտեղ առանձին հատված կհատկացվի Հիլսբորոյի աղետի զոհերի հիշատակին: Ընդհանուր նստատեղերը կհասնեն 58.8 հզր-ի:

Վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2015թ-ին և ավարտին կհասնեն 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ճարտարապետական պլանով զբաղվել է KSS գրասենյակը:

AnfieldAnfield1Anfield2Anfield3

Հետաքրքիր փաստեր