«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերը իր մարզիչ Բրենդան Ռոջերսին խնդրել է բաց թողնել իրեն այլ ակումբ:
29-ամյա դանիացին նախորդ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում «կարմիրների» հիմնական կազմում, իսկ այժմ Դանիելի համար ավելի դժվար է դարձել, քանի որ Մարտին Շկրտելից, Մամադու Սակոյից և Կոլո Տուրեից բացի ավելացել են նաև Դեյան Լովրենը և Սեբաստիան Կոատեսը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ԱՄՆ-ում կայացած մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ Ագգերը Ռոջերսին հայտնել է ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Ռոջերսը մտել է իր սանի դրության մեջ և համաձայնվել է նրան օգնել նոր ակումբ փնտրել: Մոտակա օրերի ընթացքում «Բարսելոնան» Ագգերին գնելու համար 12 մլն ֆունտ կառաջարկի:
Լուրերի համաձայն, «Բարսելոնան» Ագգերին որպես այլընտրանք տեսնում էր «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին, սակայն վերջինս, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: