«Լիվերպուլը» պատրաստ է իր պահեստային դարպասապահ Բրեդ Ջոնսին նոր պայմանագիր առաջարկել, հաղորդում է Daily Mirror-ը:
Ընթացիկ մրցաշրջանում, երբ հիմնական դարպասապահ Խոսեպ Ռեյնան վնասվածքի պատճառով բացակայում էր, Ջոնսը մի քանի խաղ է անցկացրել առաջին կազմում: 30-ամյա ավստրալացուն հաջողվեց ցույց տալ Ռոջերսին, որ ինքը արժանի է նոր պայմանագրի:
Ջոնսի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս մրցաշրջանի ավարտին և Ռոջերսը ցանկանում է, որ Բրեդը հետագայում էլ կարողանա անհրաժեշտության դեպքում օգնել թիմին:
Ավելացնենք, որ «Լիվերպուլը» լրջորեն մտածում է հիմնական դարպասապահին փոխելու մասին: