Լիգայի գավաթի եզրափակիչի մրցակիցները իրար բախվեցին նաև Պրեմիեր լիգայում, որտեղ «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ:
«Նորվիչի» հետ գավաթային հանդիպումը բաց թողած Ալեքսիս Մաքալիստերը վերադարձավ «կարմիրների» մեկնարկային կազմ։ Հանդիպումը առաջին րոպեներից սկսեցին նաև Վիրջիլ Վան Դեյկը, Դոմինիկ Սոբոսլայը և Լուիս Դիասը:
Անգլիայի գավաթի խաղարկությունում «Աստոն Վիլլայի» դեմ ոչ-ոքիից հետո «կապույտների» մեկնարկային կազմում միայն մեկ փոփոխություն տեղի ունեցավ՝ Բեն Չիլուելն հայտնվեց Ալֆրի Գիլքրիստի փոխարեն։
«Լիվերպուլ» 4 – 1 «Չելսի»
Գոլեր՝ Ժոտա, Բրեդլի, Սոբոսլայ, Դիաս – Նկունկու
Դեղին՝ Նունիես, Կոնատե – Կայսեդո, Ֆերնանդես, Չիլուել, Դիսասի