«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի ավագ Սթիվեն Ջերարդին նոր պայմանագիր առաջարկել:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, սակայն մերսիսայդյան ակումբը ցանկանում է Սթիվենի ծառայություններից ավելի երկար օգտվել:
«Լիվերպուլի» վստահությունը պայմանավորված է նրանով, որ Սթիվենը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առանց փոխարինման մասնակցել է թիմի բոլոր 30 հանդիպումներին: Ֆուտբոլիստի առողջական խնդիրները վաղուց անցյալում են:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիրները» պատրաստվում են Սթիվենին ևս երկու-երեք տարվա պայմանագիր առաջարկել: Ջերարդը նոր պայմանագրով կպահպանի ներկայիս 120 հզր ֆունտ (շաբաթական) աշխատավարձը:
-Նրան մնացել է ևս մեկ տարի: Ես կխոսեմ իր հետ, որից հետո հարցը կհամաձայնեցնենք ակումբի ղեկավարների հետ,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: