«Լիվերպուլը» և «Տոտտենհեմ Հոտսպուրը» հետաքրքրված են թուրքական «Ֆեներբահչեի» և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Մուսա Սոույի ծառայություններով:
Մուսայի պայմանագիրը թուրքական ակումբի հետ կլրանա 2016թ-ին, սակայն առաջարկը Պրեմիեր Լիգայից կարող է նրան ստիպել փոխել ակումբը:
-Դրա մասին շատերն են խոսում: Ես երջանիկ եմ «Ֆեներբահչեում» և չեմ մտածում հեռանալու մասին: Սակայն բոլորը գիտեն, որ ցանկանում եմ երբևէ խաղալ Պրեմիեր Լիգայում:
Եթե «Լիվերպուլը» կոնկրետ առաջարկ անի և ակումբը ընդունի այն, ապա ես մեծ ուրախությամբ կտեղափոխվեմ Անգլիա,- ասել է Սոուն: TRT