Նախորդ ամիս «Բայերի» կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսերային արժեքի հարցում համաձայնության գալուց հետո այսօր «Լիվերպուլը» պաշտոնապես գերմանացուն ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ:
Հունիսին «կարմիրները» համաձայնվեցին Ջանի համար «Բայերին» վճարել 10 մլն ֆունտ: 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ավարտին հասցնելու համար մնում էր, որ նա բուժզննում անցնի և ստորագրի պայմանագիրը:
-Ես հպարտ եմ, որ դարձա «Լիվերպուլի» ընտանիքի մի մասը: Սա մեծ ակումբ է, իսկ երկրպագուները լավագույններից են աշխարհում: Ես անհամբերությամբ սպասում եմ «Էնֆիլդում» իմ առաջին խաղին,- «կարմիրների» պաշտոնապան կայքին հայտնել է Էմրեն: