«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Բայերի» կիսապաշտպան Էմրե Ջանին գնելու մասին: Չորեքշաբթի օրը «կարմիրներն» ակտիվացրին իրենց բանակցությունները՝ «Բայերին» առաջարկելով Ջանի համար պայմանագրով ֆիքսված 9.8 մլն ֆունտ գումարը: Գերմանական ակումբին ոչինչ չէր մնում, քան ընդունել «Լիվերպուլի» առաջարկը:
Այս պարագայում, 20-ամյա Էմրեն դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» արդեն երկրորդ նորեկը՝ Ռիկի Լամբերտից հետո:
Ավելացնենք, որ Ջանը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 խաղի՝ դառնալով երեք գոլի հեղինակ: