«Նյուքասլի» կիսապաշտպան Լյուիս Մայլին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել իր ակումբի հետ՝ բարելավված պայմաններով։
Մայլին «Նյուքասլի» ակադեմիայի շրջանավարտ է, ով իր նորամուտը նշեց հիմնական թիմում 2022/23 մրցաշրջանի վերջին օրը: Այդ օրը Լյուիսը դարձավ «կաչաղակների» ամենաերիտասարդ դեբյուտանտը Պրեմիեր լիգայում:
Այդ ժամանակից ի վեր 17 ամյա անգլիացին 18 հանդիպում է անցկացրել «Նյուքասլի» կազմում, որոնցից երեքը Չեմպիոնների լիգայում, և ամրապնդել է իր տեղը Էդդի Հաուի թիմում:
Իրեն ցուցաբերելու հնարավորություն Մայլին ստացավ իր դիրքի մրցակիցների վնասվածքների, ինչպես նաև Սանդրո Տոնալիի որակազրկման շնորհիվ և այդ հնարավորությունը նա իր ձեռքից բաց չթողեց ։
Մայլին նաև դարձավ «Նյուքասլի» ամենաերիտասարդ գոլահարը և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը, որի շնորհիվ Անգլիայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստը պարգևատրվեց նոր պայմանագրով և աշխատավարձի զգալի բարձրացմամբ: