«Սաութհեմպտոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» գործնականում ավարտին է հասել: Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ֆունտ:
Գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսին հեռացնելուց հետո «կարմիր սատանաների» ղեկավարները սկսել են թիմի վերակառուցման աշխատանքները: Գլեյզերների ընտանիքը պատրաստ է տրանսֆերների համար ծախսել մինչև 150 մլն ֆունտ:
Այդ գումարից 30 մլն ֆունտ կվճարեն «Սաութհեմպտոնին»՝ 18-ամյա Շոուի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Ինչես հաղորդում է The Guardian-ը, «Յունայթեդը» չի կասկածում գործարքի հաջող ավարտի հարցում:
Հիշեցնենք, որ Շոուի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Չելսին»: