«Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմին հայտարարել է, որ հավանում է «Նյուքասլը:
Դեռ երեկ էր անգլիական ակումբը հայտնել, որ հետաքրքրված է Լոիկ Ռեմիի ծառայություններով: Այս պահին «կաչաղակները» փնտրում են Դեմբա Բային փոխարինող, և հավանական թեկնածուն հենց 25-ամյա ֆրանսիացին է:
Լոիկ Ռեմին խոստովանել է, որ բարձր է գնահատում «Նյուքասլին», չնայած այս մրցաշրջանում ունեցած անհաջողություններին:
-Տրանսֆերային պատուհանը սկսվում է հունվարից, և իհարկե, բամբասանքներ կլինեն մինչև փակվելը: Եթե ես պետք է գնամ, ուրեմն կգնամ, սակայն երկու կողմերն էլ պետք է դրանից շահեն: Ես պայմանագիր ունեմ «Մարսելի» հետ, բայց եկեք չշտապենք և սպասենք:
-«Նյուքասլը» լավ թիմ է: Այն ակումբ է լավ ֆուտբոլսիտներով, հիանալի երկրպագուներով, իսկ նրանց մարզադաշտը մշտապես լիքն է,- ասել է ֆրանսիացին: France Football