«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Սաան հայտնել է ֆուտբիստի իր կարիերան ավարտելու մասին:
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այդ որոշումը կայացրել է իր ծննդյան 35-ամյակի օրը: Լուիի հարուստ և փառահեղ կարիերան իր ավարտին հասավ:
Սաան անգլիական ֆուտբոլ տեղափոխվեց 1999թ-ին: Անգլիայում նրա առաջին ակումբը եղավ «Նյուքասլ Յունայթեդը»: Սակայն Լուին իր մասին խոսել տվեց «Ֆուլհեմում» անցկացրած 4 պայծառ տարիների շնորհիվ:
«Ֆուլհեմից» Սաան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանկունյանցիներին» նա միացավ 12.8 մլն ֆունտի դիմաց: Հետագայում նա հանդես եկավ նաև «Էվերթոնում», «Տոտտենհեմում» և «Սանդերլենդում»:
Այս տարվա սկզբին Լուին և «Սանդերլենդը» խզեցին պայմանագիրը: Լուին տեղափոխվեց «Լացիո», որտեղ կես տարի խաղալուց հետո որոշեց խաղակոշիկները կախել մեխից: Իր ակումբային կարիերայում ֆրանսիացի հարձակվողը դարձել է Անգլիայի Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Պրեմիեր Լիգայում: