Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնում է Լոնդոն՝ «Չելսիի» հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ «Չելսին» սկսել է բանակցություններ վարել պաշտոնանկ արված Գրեհեմ Փոթերին փոխարինելու թեկնածուների հետ։
Ինչպես հայտնում է The Independent-ը, Էնրիկեն Սթեմֆորդ Բրիջի ակումբի ղեկավարների վրա լավ տպավորություն է թողել, և այժմ անձամբ կխոսի «ազնվականների» հետ:
Էնրիկեն ցույց է տվել, որ ունի հստակ տեսլական։ Լուիսը պատրաստ է եռանդուն ֆուտբոլ խաղալ պրեսինգով և զարգացնել երիտասարդ խաղացողներին։
«Չելսին» նախկինում հետաքրքրված էր Էնրիկեով, սակայն նրա աշխատավարձի բարձր պահանջները և անգլերենի չիմացությունը ստիպեցին «կապույտներին» այլ տարբերակներ փնտրել: Այդ ժամանակվանից Լուիը զգալիորեն զարգացրել է լեզուն։
Էնրիկեի առավելությունն այն է, որ նա համարվում է միակ թեկնածուն, ով Չեմպիոնների լիգայում հաղթելու փորձ ունի։ 2014/15 մրցաշրջանում Լուիսը տրեբլ է գրանցել «Բարսելոնայի» հետ։