«Տոտտենհեմը» բանակցում է «Շալկե-04»-ի հետ, որպեսզի ժամկետից շուտ ձեռք բերի կիսապաշտպան Լուիս Հոլտբիին: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Այս ամառ գերմանացի կիսապաշտպանը միանալու էր լոնդոնյան ակումբին՝ որպես ազատ գործակալ: Սակայն «Տոտտենհեմը» ցանկանում է տեսնել ֆուտբոլիստին իր ակումբում արդեն հունվարին:
Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը պատրաստ է 2 մլն ֆունտ փոխհատուցում վճարել գերմանական ակումբին: