Լուիս Սուարեսը հիանում է իր թիմի ավագ Սթիվեն Ջերարդի խաղով: Արդեն երկար ժամանակ Ջերարդը նրա կուռքն է: Այս մասին Լուիսը պատմել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Սուարեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Այաքսից» 2011 թվականին և այժմ հիանալի հարաբերությունների մեջ է Ջերարդի հետ:
-Դժվար է գտնել բառեր բացատրելու համար, թե ինչքան կարևոր խաղացող է Սթիվենը: Ընդամենը 4 տարի առաջ ես խաղում էի Playstation` միշտ ընտրելով «Լիվերպուլ» ակումբը, քանի որ հաճելի էր ունենալ նման ֆուտբոլիստ իմ թիմում: Իսկ հիմա ես իրականում խաղում եմ նրա հետ նույն ակումբում: Ջերարդն իմ հերոսն է:
Ես շատ-շատ երջանիկ եմ այստեղ և ավելի երջանիկ չեմ էլ կարող լինել: «Լիվերպուլն» այն ակումբն է, որտեղ միշտ ցանկացել եմ խաղալ: Սա ինձ համար ուղղակի երազանքի իրականացում է,- ասել է Սուարեսը: