«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է քննարկել իր վերադարձը «Չելսի»։
Անցած մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 44 խաղում խփելով ընդամենը 15 գոլ՝ Լուկակուն այս մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ «Ինտեր»։
Ռոմելուն կարծես առաջվան այն ֆուտբոլիստը ըչլինի, ով առաջնորդեց «Ինտերին» Սերիա Ա-ի 2020/21 մրցաշրջանում դեպի հաղթանակը: Խոսվում է, որ Սան Սիրոի ակումբը մտադիր է 29 ամյա բելգիացուն վերադարձնել «Չելսիին» վարձակալության ժամկետի ավարտից հետո:
Այնուամենայնիվ, Լուկակուն նախընտրում է չմտածել Լոնդոն վերադառնալու մասին: Միակ բանը, որ Ռոմելուն այժմ մտքում ունի, դա «Ինտերն» է:
«Իմ ապագա՞ն, ես պետք է զգույշ լինեմ, թե ինչ եմ ասում… Ցանկանում եմ կենտրոնանալ «Ինտերի» վրա և անել առավելագույնը այս ակումբի համար»:
«Ես միշտ փորձում եմ առավելագույնը անել «Ինտերի» համար և սիրում եմ մեր երկրպագուներին: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Football.London-ը: