«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ ցանկանում է իր ներկայիս թիմին օգնել մրցաշրջանը ավարտել եվրոգավաթների գոտում:
Լուկակուն, ով ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսիից» վարձավճարով տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ», արդեն դարձել է 12 գոլի հեղինակ: Շաբաթ օրը «Սանդերլենդի» դեմ տարած 2:1 հաշվով հաղթանակը օգնեց բարձրանալ 7-րդ հորիզոնական:
Այժմ «Վեստ Բրոմվիչը» ընդհամենը 2 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Էվերթոնից» և Լուկակուն չի թաքցնում իր ամբիցիաները:
-Ես ցանկանում եմ այս մրցաշրջանը ավարտել եվրոգավաթների գոտում, և գիտեմ, որ «Վեստ Բրոմվիչում» կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են դրան: Նպատակին հասնելու համար ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները: Կոնկրետ իմ գործը կլինի հնարավորինս շատ գոլ խփել,- ասել է Լուկակուն: Sporting Life