• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկաս Պոդոլսկին երջանիկ է խաղալ որպես վինգեր

Լուկաս ՊոդոլսկիԼուկաս Պոդոլսկին հայտնել է, որ չի պատրաստվում պահանջել Արսեն Վենգերից իրեն տեղափոխել կենտրոնական հարձակվողի դիրք:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկասի թիմակից Թեո Ուոլկոտին է Վենգերը սկսել խաղացնել հարձակման սուր գծում: Միևնույն ժամանակ Պոդոլսկին բազմիցս նշել է, որ կցանկանար խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում:

Մինչդեռ Լուկասը չի պատրաստվում այս մասին խնդրել գլխավոր մարզչին, հատկապես որ այս շաբաթ կայացած «Արսենալ»-«Վեստ Հեմ» խաղում (5:1) Պոդոլսկին ապացուցեց, որ կարող է օգտակար լինել և որպես ձախ վինգեր: Այդ խաղում գերմանացին գոլ խփեց և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

-Կարծում եմ՝ ավելի շատ կհարվածեի և ավելի շատ գոլեր կխփեի, եթե խաղայի որպես հարձակվող: Սակայն հաշվի առնելով «Արսենալի» ոճը՝ ես շատ լավ գլուխ եմ հանում նաև ձախ եզրում: Երջանիկ եմ, որ այդ դիրքում եմ խաղում:

Արդեն 7 գնդակ եմ խփել և կատարել 9 փոխանցում: Սա նորմալ մեկնարկ է ինձ համար: «Քյոլնում», երբեմն նաև հավաքականում խաղացել եմ ձախ եզրում, այդ իսկ պատճառով ինձ համար այստեղ ոչ մի արտասովոր բան չկա:

Շատ կարևոր է, որ հիմա խաղում ենք Չեմպիոնների Լիգայում: Դեռ բավականին ժամանակ ունենք, որպեսզի վերադառնանք ուժեղագույնների քառյակ,- հայտնել է Պոդոլսկին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր