• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկասը համոզված է` միայն Ռամիրեսն ու Լուիզն էին ուզում հաղթել

Լուկաս, Ռամիրես ու Լուիզ«Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Լուկաս Պիազոնը մեկնաբանել է իր թիմակիցների խաղը Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղում «ազնվականները» 0:1 հաշվով զիջեցին «Կորինտիանսին»: Իսկ Լուկասը «Չելսիի» կազմում դաշտ դուրս է եկել ընդամենը երկու անգամ:

Այս խաղից հետո նա կարծիք է հայտնել, որ «ազնվականներն» ամբողջ ուժով չէին խաղում:

-Կարծում եմ` Ռամիրեսն ու Լուիզն էին միայն խաղում ամբողջ ներուժով: Եվ հիմա հենց նրանք են ամենաշատը տխուր:

Ըստ Լուկասի` մյուսները խաղում էին առանց հաղթելու ցանկության. ոչ մեկը չէր ցանկանում պայքարել:

-Դավիդը շատ էր հիասթափված: Ես չեմ զարմանում, որովհետև նա այն քչերից էր, որ ամբողջ էությամբ նվիրվել էր խաղին,- ասաց Լուկասը:

Այնուհետև 18-ամյա բրազիլացին իր թվիթերյան էջում գրել էր.

-«Կորինտիանսն» ավելի շատ էր ուզում այդ տիտղոսը: Նրանք ավելի մեծ ցանկությամբ էին խաղում, քան մենք: Ես երբեք ոչինչ չեմ ասել իմ ընկերներին, քանի որ ընդամենը 18 տարեկան եմ և դեռ փորձ եմ ձեռք բերում: