Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վերջ է դրել Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին խոսակցություններին՝ «արքայական» ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելով մինչև 2016թ-ի ամառը:
32-ամյա իսպանացու նախկին պայմանագիրը կլրանար այս մրցաշրջանի ավարտին և խոսվում էր նրա՝ «Լիվերպուլ» կամ «Չելսի» տեղափոխության մասին:
Սակայն Ալոնսոն որոշել է մնալ Մադրիդում: Այս մասին հաղորդում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալ» էր տեղափոխվել 2009թ-ին՝ «Լիվերպուլից»: Իր ազգային հավաքականում 100-ից ավել խաղ անցկացրած Ալոնսոն նվաճել է ակումբային մակարդակում բոլոր հավանական տիտղոսները: