«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը ցանկանում է խաղալ թիմի հիմնական կազմում: Հիմա նա ստիպված է գոհանալ խաղային քիչ ժամանակով, քանի որ թիմում ուժեղ մրցակցություն կա:
Մեքսիկացին «Նյուքասլի» հետ խաղում վերջին րոպեին գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին (4:3): «Յունայթեդն» արդեն 7 միավորով առաջ է իր հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթիից»:
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, Ուեյն Ռունին առաջիկա երեք շաբաթներին դաշտ դուրս չի գա վնասվածքի պատճառով: Այսպիսով, Էրնանդեսը հնարավորություն կստանա խաղալ հիմանակ կազմում:
-Հարցրեք աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստի, և նա կպատասխանի, որ ցանկանում է խաղալ մեկնարկային կազմում: Սակայն մեզ մոտ անհավանական մրցակցություն է: Սա աշխարհի լավագույն ակումբն է: Պետք է ընդունեմ, որ ունենք 5 հարձակվող, և նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է հիանալի հանդես գալ թիմի կազմում: Ես ինքս պետք է ապացուցեմ, որ արժանի եմ մեկնարկային կազմում հանդես գալ,- ասել է Էրնանդեսը: Sky Sports