«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հայտնել է, որ իր թիմը հստակ մտադրվել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով գրավել երրորդ հորիզոնականը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած նվազագույն հաղթանակի շնորհիվ «ազնվականները» պահպանեցին երրորդ հորիզոնականը: Մինչդեռ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար պայքարում են նաև «Արսենալն» ու «Տոտտենհեմը», որոնք նույնպես շարունակում են միավորներ վաստակել:
-Սա շատ-շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Սա նման էր եզրափակչի, և հաջորդ շաբաթ մեզ նույնպես կարևորագույն հանդիպում է սպասվում: Հետևաբար, մենք պետք է փորձենք հաղթել, որպեսզի մոտենանք մեր նպատակին՝ երրորդ տեղը գրավելուն:
Ճիշտ է՝ ես երբեք այսքան շատ գոլ չեմ խփել և իսկապես երջանիկ եմ դրա համար: Ընդամենը ցանկանում եմ շարունակել գոլ խփել և օգնել թիմակիցներիս, որպեսզի թիմն առաջ գնա:
Մենք դեռ երեք հանդիպում պետք է անցկացնենք Պրեմիեր Լիգայում: Ընդամենը ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուրն էլ, որովհետև «Չելսին» արժանի է Չեմպիոնների Լիգայում հանդես գալուն: Եթե մենք կարողանանք խաղալ այսօրվա պես, ապա կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան,- հայտնել է Մատան: Sky Sports