«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Խուան Մատան նոր ակումբ է գտել՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Գալաթասարայ»։
Մատան առանց ակումբի է մնացել նախորդ մրցաշրջանի ավարտից, իսկ «Յունայթեդը» դեռ հունիսի սկզբին հայտարարեց, որ բաժանվում է Խուանից։ Սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ըստ լուրերի, ցանկանում էր տեսնել իր մարզչական շտաբում:
«Յունայթեդում» մարզչական շտաբին միանալու առաջարկը մերժելուց հետո Մատան մերժեց նաև «Լիդսին»: Խուանին կապում էին շատ եվրոպական ակումբների հետ, սակայն 34-ամյա իսպանացին որոշեց, որ ֆուտբոլ է խաղալու Ստամբուլում։
Ֆաբրիցիո Ռոմանոն պարզաբանում է, որ «Չելսիի» նախկին խաղացողը 1+1 պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ՝ տարեկան 1,9 միլիոն ֆունտով (1,7 միլիոն ֆունտ ստեռլինգ):