Դարպասապահ Վիլլի Կաբալերոն հուսով է օգտագործել ընձեռված հնարավորությունը և դառնալ «Մանչեսթեր Սիթիի» առաջին համարը:
Ամառվա սկզբին «քաղաքայինները» 32-ամյա արգենտինացու համար «Մալագային» 4.4 մլն ֆունտ վճարեցին: Կաբալերոն ցանկանում է արժանի մրցակություն ունենալ Ջո Հարտի հետ և հնարավորության դեպքում հաղթել նրան:
-Կարծում եմ՝ սա իմ կարիերայի լավագույն հնարավորությունն է: Մանուել Պելեգրինին մեծ դեր ունեցավ իմ տեղափոխության հարցում: Ես վաղուց եմ ճանաչում նրան: Գնահատում եմ իրավիճակը, սակայն ցանկանում եմ պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Ես եկել եմ այստեղ, որպեսզի խաղամ:
«Սիթին» մեծ ակումբ է, և սա մեծ հնարավորություն է,- Կաբալերոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: