ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեն իր դժգոհությունն է հայտնել ոչ բավարար խաղային ժամանակ ստանալու համար և ակնարկել է Անգլիա վերադառնալու մասին:
Ինչպես գիտենք, նախորդ ամառ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկություն էր արել «Արսենալը»: «Նյուքասլը», որտեղ այն ժամանակ խաղում էր Յոհանը, մերժեց «զինագործների» առաջարկը, իսկ հունվարին կիսապաշտպանն ավելի գրավիչ պայմաններով տեղափոխվեց ՊՍԺ:
Ֆրանսիական ակումբում մեծ մրցակցության պատճառով 28-ամյա Կաբայեն բավարար խաղային ժամանակ չի ստանում: Արդեն խոսակցություններ են գնում, որ ֆրանսիացին կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա:
-Երբ դու պահեստայինների նստարանին ես, պետք է ընդունես այդ, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել: Մարզումների ժամանակ ես պետք է ցույց տամ խաղալու իմ ցանկությունը:
Եթե մի օր Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչն ինձ չհրավիրի իմ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, ապա ես ստիպված եմ լինելու որոշում կայացնել: Երբեմն մտածում եմ Անգլիա վերադառնալու մասին, սակայն այժմ ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ,- ասել է Կաբայեն: L’Equipe