«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան հայտնել է, որ շատ ուրախ է Ուիլշերին նորից տեսնել խաղում:
Կազորլան Լոնդոն տեղափոխվեց ամռանը, իսկ Ուիլշերը դաշտ դուրս եկավ հոկտեմբեր ամսին: Իսպանացին խոստովանել է, որ շատ բան չգիտեր Ուիլշերի մասին, երբ տեղափոխվեց «Արսենալ»:
-Ջեկը անհավանական պոտենցիալ ունի: Յուրաքանչյուր օր նա ավելի շատ վստահություն է ձեռք բերում: Նա արդեն մոռացել է վնասվածքի մասին և դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստ, ով կարող է որոշել խաղի ելքը,- ասել է Կազորլան: