Կիսապաշտպան Սանտի Կազորլան և հարձակվող Թեո Ուոլկոտը նոր պայմանագրեր են ստորագրել «Արսենալի» հետ:
26-ամյա Ուոլկոտի նախորդ պայմանագիրը կլրանար արդեն հաջորդ տարի, սակայն երկու կողմերն էլ հետաքրքրված էին համագործակցությունը շարունակելով և բանակցությունները հարթ են ընթացել։
Շնորհիվ իր նոր՝ չորսամյա պայմանագրի, Արսեն Վենգերի թիմի հնաբնակներից համարվող Թեոն կվաստակի շաբաթական 140 հզր ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Զինագործների» հետ երկարաձգել է իր պայմանագիրը նաև Կազորլան: Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբում մասնակցել է 53 խաղի՝ ավելին, քան որևէ այլ ֆուտբոլիստ:
-Մենք ուրախ ենք երկարաձգելու Սանտիի և Թեոյի պայմանագրերը: Երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ովքեր շատ անհրաժեշտ են մեր ակումբին և որոնց հետ մենք շատ կապված ենք,- ասել է Վենգերը: