«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպման ավարտից հետո կայացավ Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Ցածր դիվիզիոնների միակ ներկայացուցիչը՝ ի դեմս «Չարլթոնի», կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Միաժամանակ «Մանչեսթեր Սիթին» որպես մրցակից ընդունեց «Սաութհեմպտոնին»։
Նաև «Նոթինգհեմ Ֆորեսթը» կմրցի «Վուլվերհեմպտոնի» հետ, իսկ «Նյուքասլը» սպասում է «Լեսթերին»։
Հավելենք, որ 4-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն հունվարի 9-ին մեկնարկող շաբաթվա ընթացքում։
Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը՝
Մանչեսթեր Յունայթեդ — Չարլթոն
Սաութհեմպտոն — Մանչեսթեր Սիթի
Նոթինգհեմ Ֆորեսթ — Վուլվերհեմպտոն
Նյուքասլ — Լեսթեր