«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Կայսեդոն Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշեց «Բրայթոնի» կազմում անցած ապրիլին: Այդ 11 ամիսների ընթացքում Մոյսեսը հսկայական առաջընթաց գրանցեց և հունվարին գրեթե լքել էր «Ճայերին»:
«Արսենալը» հունվարին երկու առաջարկ արեց Կայսեդոյի համար և պատրաստ էր 60 միլիոն ֆունտ վճարել Էկվադորի 21 ամյա ֆուտբոլիստի համար:
Հունվարի վերջին Կայսեդոն նույնիսկ հրապարակավ պահանջեց, որ «Բրայթոնը» թույլ տա իրեն հեռանալ ակումբից, սակայն «ճայերը» չհետևեցին Մոյսեսի օրինակին, միայն հեռացրին նրան մարզումներից և հանդիպումներից մինչև ձմեռային պատուհանի ավարտը։
Այդ ժամանակից ի վեր Կայսեդոն և «Բրայթոնը» կարողացել են հաշտվել, ինչի արդյունքում կնքվել է նոր երկարաժամկետ պայմանագիր՝ բարելավված պայմաններով Մոյսեսի համար:
«Սա հիանալի նորություն է ակումբի, մեր երկրպագուների, ինձ և, որ ավելի կարևոր է, Մոյսեսի համար: Դա մեզ ավելի ուժեղ կդարձնի և կօգնի մեզ հասնել մեր նպատակներին խաղադաշտում»,- ասել է «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին: